Պատահարներ մայրաքաղաքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 28, 2012 11:54

Նոյեմբերի 27-ին, ժամը 20.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, որը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 27-ին, ժամը 22.20-ին, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Ա. Ավետիսյան փողոցի թիվ 67 շենքի մոտ բախվել է մայթեզրին կայանված անհայտ մակնիշի ավտոբուսի, ինչի հետևանքով վարորդը և երկու ողևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, Սարկավագի փողոցի թիվ 127 շենքի մոտ, ավտոբուսի սրահում, ուղևորուհին վայր է ընկել և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 626 անգամ:
Print Friendly

Leave a Reply