Բեմից հատվածներ կընթերցեն Մհեր Ենոքյանի բանտային օրագրից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 28, 2012 13:38

Նոյեմբերի 29-ին, ժամը 14:-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի կունենա «Մհերի դուռ» բեմական ընթերցման  ցերեկույթը, որի ընթացքում դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը  հատվածներ կկարդան ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի բանտային օրագրից:

«Պատկերացնում եք՝ որքան մեծ էր զարմանքս, նաև ուրախությունս, երբ բանտում ստացա այս հրավերը՝ փետուրը ներքևում, թռչունը ճաղերից այն կողմ: Զարմացած եմ, միևնույն պահին՝ շնորհակալ, որ մեր քաղաքին գույն տվող արվեստի մարդիկ նկատել են իմ մտածումները՝ համարելով արժանի բեմի համար»,- ասված է Մհեր Ենոքյանի տարածած հաղորդագրության մեջ:

Ենոքյանը նշում է, որ թեև ցերեկույթի օրը պատահական է ընտրվել, սակայն զուգադիպությամբ նաև խորհրդանշական է. « տարօրինակ զուգադիպությամբ հենց 1996 թ-ի նոյեմբերի 29-ին հասարակության անունից և հանուն ՀՀ-ի ինձ մահվան դատապարտեցին: Երկու անգամ, հենց այդ օրերին փախչելով «գերեզմանոցից», ինքս ինձ ազատություն շնորհեցի:

Հիշո՞ւմ եք՝ մեկ տարի առաջ էր, որ Ձեզ հրավիրեցի իմ առաջին՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսին: Ուրախությամբ ասեմ, որ հիմա 500 օրինակից հաշված գրքեր են մնացել: Վերջինները կվաճառվեն ընթերցման ժամանակ»:

Ենոքյանը, որ հաղորդագրությունը ստորագրել է «ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից» գրությամբ, հաղորդագրության վերջում  հիշեցնում է. «Հոգով ես միշտ եմ այդտեղ՝ Ողջերի աշխարհում»:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply