34-ամյա մայորը մեղադրվում է զինծառայողից խաբեությամբ 325 հազար դրամ կաշառք ստանալու մեջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 28, 2012 9:56

ՀՀ ՊՆ N զորամասի մայոր 34-ամյա Ա. Ս-ն մեղադրվում է շարքային զինծառայող Հ. Պ-ից խաբեությամբ, կաշառք ստանալու պատրվակով 325 հազար դրամ հափշտակելու եւ ծախսելու մեջ: Բացի այդ գաղտնի հափշտակել է իր կողմից նախապես հանված 200 լիտր դիզելային վառելիք: Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

34-ամյա Ա. Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի զինծառայող կոչումով մայոր, պաշտոնեական դիրքը օգտագործելով շարքային զինծառայող Հ. Պ-ից խաբեությամբ, կաշառք ստանալու պատրվակով հափշտակել է 325 հազար դրամ եւ ծախսել: Բացի այդ խաբեությամբ ապօրինի մուտք է գործել պահակախմբի կողմից պահպանվող եւ զրահատեխնիկա պահելու համար ցանկապատված պահեստարան, ժամապահ Է. Հ-ին ասելով իբր թե մի տակառ պետք է դուրս տանի, որի մասին վերադաս հրամանատարությունը տեղյակ է , գաղտնի հափշտակել է իր կողմից նախապես հանված 200 լիտր դիզելային վառելիք:

Քրեական գործ է հարուցվել 178 հոդվածի 2-րդ մասով` խարդախություն խոշոր չափերով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով`գողությունը, որը կատարվել ` խոշոր չափերով: Սույն հոդվածն էլ պատժվում է ազատազրկմամբ նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով:Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

20-ամյա Է. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է պահակային ծառայության կանոնագրքային կանոնները: Քրեական գործ է հարուցվել 367 հոդվածի 1-ին մասով` Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ առաջացրել է ծանր հետեւանքներ: Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` 1-3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 26-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

NEWS.am

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply