Սիրիահայ ռեժիսյոր Ավո Գաբրիելյանը ազատ է արձակվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 9:47

Ավոն սկսած նոյեմբերի 7-ից իր ընտանիքին լուր չէր կարողանում հաղորդել, նրան վերջին անգամ տեսել էին Հալեպի քաղաքային այգում երկու ընկերոջ հետ նկարահանում անելիս: Գաբրիելյանը 2011 թվականից Սիրիայում շարունակվող պայքարի և երկրում տեղի ունեցող մարդկային դրամայի մասին պատմող ֆիլմի վրա էր աշխատում: Ականատեսների վկայության համաձայն`Ավոն իր հետ եղած երեք մարդու հետ միասին ձերբակալվել էր Սիրիայի գաղտնի ծառայության կողմից:
«Ակոս»-ը հաղորդում է, որ Ավոյի ազատ արձակման մասին լուրը տեղ է գտել «Facebook»–յան այն էջում, որը բացվել էր նրան օգնելու և սիրիացի պաշտոնյաներից հայ ռեժիսյորի ազատությունը պահանջելու համար:

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply