Արտաշիրիմել են Յասեր Արաֆաթի մարմինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 9:44

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Պաղեստինի ազատագրման կազմակերպության նախկին առաջնորդ, 1993 թվականից երկրի նախագահ, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Յասեր Արաֆաթի մարմինը արտաշիրմվել է Ֆրանսիային, Շվեյցարիայից և Ռուսաստանից եկած մասնագետների ներկայությամբ: Համապատասխան որոշումը ընդունվել է Արաֆաթի մահվան վերաբերյալ կատարվող քննության շրջանակներում:
Յասեր Արֆաթը վախճանվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին 75 տարեկան հասակում Փարիզի ռազմական հիվանդանոցում: Նրա կինը`Սուհա Արաֆաթը, ամուսնու մահվան պատճառի հայտնաբերման համար նրա հագուստը փոխանցել էր Լոզանի լաբորատորիա: Պաղեստինյան առաջնորդի սպանության վերաբերյալ կասկածները մեծացան այն բանից հետո, երբ լաբորատորիայի բժիշկները Արաֆաթի հագուստի վրա մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրեր հայտնաբերեցին:
Այժմ մասնագետները պատրաստվում են ԴՆԹ-ի անալիզի համար նմուշներ վերցնել:

Դիտվել է 637 անգամ:
Print Friendly

Leave a Reply