Մահվան ելքով վթար Չարենցավան-Սևան ավտոճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 28, 2012 8:22

Նոյեմբերի 27-ին ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Սևան ավտոճանապարհի 32֊րդ կմ֊ում տեղի է ունեցել ՃՏՊ: կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 22 ՍՍ 585 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը. կա երեք վիրավոր, մեկ զոհ: դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03» ծառայությունները: Պատահարի հետևանքով ուղևոր Գևորգ Մարգարյանը (1970թ.) տեղում մահացել է, իսկ վարորդ Էդուարդ Աբրահամյանը (1983թ.), ուղևորներ` Գագիկ Կարապետյանը ( 1980թ.) և Վասիլի Թադևոսյանը (1970թ.) մինչ հրշեջ֊փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, այնուհետև` Երևանի «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Է.Աբրահամյանի և Գ.կարապետյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Վ.Թադևոսյանինը՝ ծայրահեղ ծանր:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply