Բավական է երեխային դպրոց տանեք
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 28, 2012 5:01
Հոգատար ծնողները, որոնք ամեն օր երեխային իրենց տան շեմից հասցնում են դպրոցի շեմ, իրականում “արջի ծառայություն” են մատուցում իրենց երեխաներին:
Գիտնականները վստահեցնում են, որ երեխայի սովորելու հակումն անմիջական կապ ունի այն բանի հետ, թե ինչպես է նա դպրոց հասնում: Պարզվել է, որ ոտքով կամ հեծանվով դպրոց գնացող երեխաներն իրենց տարեկիցներից ավելի լավ են սովորում, քան այն երեխաները, որոնք դպրոց են գնում տրանսպորտով կամ էլ ընտանեկան ավտոմեքենայով: Առաջին խմբի երեխաների մոտ ուշադրությունը հեշտ է սևեռվում ուսումնասիրվող առարկայի շուրջ:
Մեկ փաստ ևս` պարզվում է, որ այն երեխաները, որոնք դպրոց գնալուց առաջ տանը նախաճաշում են, առաջադիմում են:
Այս հետազոտությանը մասնակցել է 5-19 տարեկան 19 հազար երեխա:






Facebook
Tweet This
Email This Post
