Կամչատկայում հրաբուխ է արթնացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 4:44

Լազո և Կոզիրևսկ բնակավայրերի բնակիչները, որոնք ապրում են հրաբխի մոտակայքում, գիշերը խառնարանի վերևում լուսարձակում են նկատել: Դա նշանակում է, որ խառնարանը թարմ լավայով է լցվում ու տեղի է ունենալու շատրվանում: Հրաբխի մոտ սեյսմիկ ակտիվություն է գրանցվել: Մոխրասյան բարձրությունը կարող է հասնել 5 կմ-ի: Հայտարարվել է  “նարնջագույն` ավիացիոն վտանգի կոդ”.դա նշանակում է, որ մոխրասյունը վտանգավոր կլինի օդագնացության համար:

Պլոսկիյ Տոլբաչիկի բարձրությունը  ծովի մակերևույթից 3085 մ է, այն գտնվում է   Կամչատկայի արևելքում գտնվող Կլյուչևսկի խմբի  հրաբուխների արևմտյան հատվածում, Պետրոպավլովսկ Կամչատկայից 343 կմ հեռավորության վրա: Վերջին անգամ այն ժայթքել է 1975-ին: Հրաբուխը միշտ հսկվում է: Ներկա դրությամբ բնակավայրերի համար այն վտանգ չի ներկայացնում:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply