Չինաստանում լուրջ են ընդունել Կիմ Չեն Ինին սեքս-խորհրդանիշ-2012 հռչակվելու մասին կատակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 28, 2012 4:08

Չինաստանի կոմունիստական կուսակցության  “Ժենմին Ժիբաո” թերթն իր անգլերենով կայքում տեղադրել է ամերիկյան Onion երգիծական գործակալության այն  հաղորդագրությունը, որում ասվում է, որ խմբագրության անցկացրած քվեարկության արդյունքներով  հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինը  “Աշխարհի ամենասեքսուալ տղամարդը-2012” է ճանաչվել:

Երգիծական լուրերի Onion գործակալությունը հիմնադրվել է 1988-ին: Լրագրողները մեկնաբանում են  ինչպես իրական, այնպես էլ մտացածին ընթացիկ իրադարձությունները` ծաղրելով թերթային տարբեր ժանրերը, մասնավորապես խմբագրի սյունակը, փողոցային հարցազրույցները, բորսայի նորույթները: Ընդ որում, հաղորդագրությունները տեղադրում է սովորական լրատվական գործակալության մակետով:

“Զարմանալի համակրելի ու կլոր տղայական դեմք, տղայական հմայքով ու հզոր մարմնակազմով: Փհենյանում դաստիարակված  այս սրտակերն իրականության կվերածի ցանկացած կնոջ երազանըք”,-մեջբերում է “Ժենմին Ժիբաո”  պարբերականը ամերիկյան հրատարակության հաղորդագրությունը`  չնշելով, որ խոսքը երգիծական գործակալության հաղորդագրության մասին է:

Նյութը չինական հրատարակությունը ձևավորել է 30-ամյա Կիմ Չեն Ինի 55 լուսանկարներով, որոնցում  երիտասարդ առաջնորդը զինվորական համազգեստով ձի հեծնած  լուսանկարվել է իր կնոջ հետ ժողովրդական տնտեսության օբյեկտներ այցելության ժամանակ:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply