Սպառազինությունների մրցավազք Հարավարևելյան Ասիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2010 19:25

Հարավարևելյան Ասիայում ռազմական ծախսերի աճն այնպիսի չափերի է հասել,  որ սպառնում է տարածաշրջանի կայունությանը, ահազանգում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի վերջերս հրապարակած զեկույցը:

Նշվում է, որ նախորդ 5 տարիների հետ համեմատած, Ինդոնեզիայի, Սինգապուրի ու Մալայզիայի զենքի ներկրումը 2005-2007 թվականներին աճել է համապատասխանաբար 84, 146 և 722 տոկոսներով:

Ռազմական փորձագետներն այս միտումը բացատրում են հին զենքերը նորերով փոխարինելու և Չինաստանի աճող ազդեցության հանգամանքներով:

Այս տարածաշրջանում երկար ժամանակ է, ինչ մտահոգություն կա Չինաստանի բանակի ու ծովային ուժերի արագ տեմպերով արդիականացման խնդրի հանդեպ:

Եթե 10 տարի առաջ Չինաստանի կառավարությունը զինամթերքի վրա ծախսում էր 10 միլիարդից քիչ (6.6 միլիարդ եվրո), այսօր այդ թիվը հասնում է 80 միլիարդ դոլլարի: Ուստի, տրամաբանական է փորձագետների այն տեսակետը, թե Սինգապուրը, Ինդոնեզիան ու Մալայզիան ձգտում են ցույց տալ սեփական ռազմական հազորությունը Չինաստանի ուղղությամբ:

Այնուամենայնիվ, համեմատած Չինաստանի հետ, այդ երկրների ռազմական ծախսերն նշանակալից չեն:

Բացի այդ, փորձագետները գտնում են, որ միայն Չինաստանի գործոնի պատճառով չէ, որ Հարավարևելյան Ասիայի երկրներն ավելացնում են իրենց ռազմական ծախսերը: Այս երկրները միշտ էլ խոր կասկածով են վերաբերվել միմյանց, ուստի, երբ նրանցից մեկը սկսում է ավելի շատ փող ծախսել պաշտպանության ոլորտի վրա, մյուսը նույն կերպ հետևում է նրան:

Քանի որ այս տարածաշրջանում տնտեսություններն աճի միտում ունեն, հավանական է, որ Հարավ-արևելյան Ասիայիում ականատես լինենք նույնիսկ ավելի մեծ չափերի սպառազինությունների մրցավազքի:

Զեկույցը նշում է, որ Ինդոնեզիան համարյա կրկնապատկել է իր ռազմական ծախսերը:

BBC

Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply