Օսմանյան վերջին արքայազնի որդին խոսել է Էրդողանի ելույթի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 20:42

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս Քյութահիայում «Zafer» օդանավակայանի բացման արարողությանը իր ելույթի ժամանակ քննադատել էր Թուրքիայում և նրա սահմաներից դուրս մեծ ճանաչում վայելող «Հրաշալի դար» սերիալը`նշելով, որ սերիալում սուլթան Սուլեյմանի կերպարը սխալ է ներկայացված:

Վարչապետի այս ելույթը մեծ արձագանք էր գտել երկրում, որի շուրջ մեկնաբանությունները շարունակվում են մինչև օրս: Ահա թուրքական «Hürriyet»-ը թեմայի շուրջ զրուցել է օսմանյան վերջին արքայազն Ալի Վասըբ Էֆենդիի որդու Օսման Սելահաթին Օսմանօղլուի հետ: Վերջինս նշել է. «Վարչապետի հիշատակած նախնին մեր պապն է, բնական է, որ մենք ընտանյոք հանդերձ հավանություն չենք տալիս մեր նախնու այդպիսի հրապարակայնացմանը»:
Օսմանյան վերջին արքայազնի որդին խոսել է սերիալի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: «Ֆիլմին հետևում եմ, սակայն լուրջ չեմ ընդունում, քանի որ դա մի ֆիլմ է: Մյուս կողմից լավ չէ, որ ձի հեծած հազարավոր կիլոմետրեր նվաճումների գնացող սուլթան Սուլեյմանին ինտրիգաներ և զարդերի պատրաստում են վերագրում»,-նշել է Օսմանօղլուն:

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply