Հանրային ծառայությունների համարանիշերի որոշ անճշտությունների պատճառով քաղաքացուն չեն տրամադրել իր երեխայի ծննդյան միանվագ նպաստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Պաշտոնական, Օրվա լուր | | November 27, 2012 17:31

Հանրային ծառայությունների համարանիշերի անճշտությունների հետ կապված խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության ներքո: Այդ անճշտությունների հետևանքով չի ապահովվում քաղաքացիների մի շարք իրավունքների իրականացումը:

Պաշտպանի աշխատակազմը երեխայի ծննդյան նպաստների վճարման ուշացման հետ կապված բազմաթիվ դիմում-բողոքներ է ստացել, որոնց քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ պատճառը կրկին անճշտություններն են:

2012թ-ի ապրիլ ամսից Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալությունը Կարինե Մաղաքյանին չի տրամադրել իր երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Այս խնդրով Պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ էր դիմել Կարինե Մաղաքյանը և խնդրել Պաշտպանի աջակցությունը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել էր, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ–ի կողմից յուրաքանչյուր ամիս համադրվում են պետական նպաստների և բնակչության պետական ռեգիստրի հանրային ծառայությունների համարանիշերի տվյալների բազաները, որով էլ հայտնաբերվել են հանրային ծառայությունների համարանիշերի որոշ անճշտություններ, այդ թվում կրկնություններ:

Իսկ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալության պետը հայտնել է, որ տեխնիկական խնդիրները հիմնականում կարգավորված են և տեխնիկական խնդիրների պատճառով իրենց նպաստները և դրամական օգնությունները չստացած քաղաքացիներին արդեն վճարվել են հասանելիք գումարները, այդ թվում՝ Կարինե Մաղաքյանի երեխայի ծննդյան միանվագ նպաստը:

Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply