Ֆլորա Մարտիրոսյանը կհուղարկավորվի Հայաստանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 27, 2012 17:12

Անվանի երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Մշակույթի նախարարության հաղորդագրության համաձայն` Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման եւ հուղարկավորության ծախսերը կհոգա Հայաստանի կառավարությունը:

Հուղարկավորման աշխատանքները համակարգելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ:

Երգչուհին մահացել է ԱՄՆ-ում նոյեմբերի 20-ին` կյանքի 55-րդ տարում։

Հայաստանում Ֆլորա Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու համար կառավարությունը սպասում էր նրա ընտանիքի որոշմանը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպմանը։

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply