Դպրոցականները մասնակցել են Ե. Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 27, 2012 16:41
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություներ։
Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական իր նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի հիշատակը։
Միջոցառմանը Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ հետաքրքիր պատմություններով են կիսվել և ասմունքել նաև չարենցագետներ և գրականագետներ։
Միջոցառումից հետո աշակերտները երթով շարժվել են դեպի Չարենցի տուն–թանգարան։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
