Բելգիացին առանց իմանալու 19 տարի ամուսացած է եղել տղամարդու հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 15:49

Բելգիայի բնակիչը 19 տարվա  երջանիկ ամուսնությունից հետո  պարզել է, որ իր կինը տղամարդ է, ավելի ճիշտ տրանսսեքսուալ: 64-ամյա Յանը  բելգիական ԶԼՄ-ներին պատմել է, թե ինչ  սարսափ է զգացել, երբ իմացել է ամբողջ ճշմարտությունը: Սակայն նա ասել է, որ այս տարիների ընթացքում որևէ ակնարկ չի եղել, որ նա տղա է ծնվել:

Յանը ամուսնացել է Մոնիկա անունով օրիորդի հետ 1993թ.: Ինդոնեզիայում ծնված աղջիկը տան գործերում օգնել և աշխատել է Յանի նախորդ ընտանիքում : Նրա պատճառով Յանը բաժանվել է  կնոջից: Այն ժամանակ Մոնիկան Յանին թվացել է շատ գեղեցիկ և կանացի:

Որպեսզի ամուսնանա Մոնիկայի հետ, Յանը  ստիպված է եղել հաղթահարել իրավական որոշ դժվարություններ, բացի այդ միգրացիոն ծառայությունները անմիջապես կասկածել են, որ հարսնացուի  ծննդյան վկայականում ամեն ինչ չէ, որ  կարգին է: Բայց սիրահարված բելգիացուն դժվարությունները չեն կանգնեցրել:

“Նա շատ գրավիչ կին էր, չուներ տղամարուն հատուկ դիմագծեր, -պատմել է Յանը:-Այդ ժամանակ նա 27 տարեկան էր: Ես հարցրեցի , թե երեխաներ ուզում է ունենալ ու շատ ուրախացա, երբ պատասխանեց , որ ոչ: Ախր ես 44 տարեկան էի և ունեի իմ երկու երեխաները:”

Համարյա 20 տարի ամուսինները ապրել են նորմալ կյանքով: Մոնիկան ամուսնուն ասել է , որ հակաբեղմնավորիչ հաբեր է օգտագործում: Այդ պատճառով Յանին առանձնապես չի անհանգստացրել, որ իր կինը չի հղիանում: Նա ասել է, որ Մոնիկան հիանալի զբաղվում էր երեխաների դաստիարակությամբ և ֆանտաստիկ խոհարար էր: Սակայն նա վատ արդուկ էր անում և չէր սիրում տունը հավաքել: “Հիմա ես գիտեմ , թե ինչու”,-նշել է Յանը

Վերջին երկու տարվա ընթացքում ամուսինների հարաբերությունները սկսել են վատանալ: Մոնիկան հաճախ էր ուշանում, հագնում էր ճչացող հագուստներ: “Նա սկսել էր հագնել հազիվ մարմինը ծածկող հագուստներ և ուներ 100 զույգ կոշիկ,-պատմում էր նեղված ամուսինը: -Մի անգամ ես տեսա, թե ինչպես համակարգչի մոտ  նա աչքերով ուտում էր երիտասարդ մի տղամարդու լուսանկարը”: Յանը կռահել է, որ կինը իրեն դավաճանում է, բայց չի ենթադրել, որ նա տղամարդ է: Այսպես շարունակվել է այնքան ժամանակ, քանի դեռ չի  եկել Մոնիկայի ազգականը և ակնարկել, որ նա ամուսնուց ինչ-որ բան է թաքցնում:

“Ես այդ մասին տղայիս պատմեցի, և նա հաստատեց, որ խոսակցություններ կան, թե նախկինում Մոնիկան տղամարդ է եղել”,-պատմել է Յանը: Դրանից հետո խաբված ամուսինը իր ընտրյալին հարցրել է, թե նա ինչ սեռ ունի: Մոնիկան խոստովանել է, որ ծնվել է տղա և փոխել է սեռը:

” Իմ աշխարհը մի քանի րոպեում քանդվեց: Ես սարսափի մեջ էի: Ինձ թվում էր, որ այս տարիներին ինձ բռնաբարել են  ու ծաղրել”-խոստովանել է Յանը:

Հիմա Յանը ընկճված է, նույնիսկ  հոգեբանի կարիք է զգացվել, նա որոշել է բաժանվել կնոջից, հաղորդում է Daily Mail-ը: Խաբված ամուսինը ցանկանում է կնոջը դուրս անել տնից: Բայց դատարանը մերժել է հայցը, հայտարարելով , որ նա լիարժեք իրավունքներ ունի ապրել ամուսնու հետ մի հարկի տակ: Այժմ նրանք  ապրում են տարբեր սենյակներում, աշխատում են իրար քիչ հանդիպել և խուսափում են իրար հետ խոսելուց: ” Այն,  ինչ արեց Մոնիկան իմ և ընտանիքիս հետ , աններելի է: Ես ուզում եմ, որ նա անհետանա իմ կյանքից” -ասել է Յանը:

Դիտվել է 1770 անգամ:
Print Friendly

Leave a Reply