Հայ ֆուտբոլիստը` Եվրոպայի լավագույն ռմբարկուների ցուցակում 3-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 27, 2012 16:14

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ռմբարկուների ցուցակում:

«Ոսկե խաղակոշիկ» մրցույթում  Մխիթարյանը զբաղեցնում է երրորդ տեղը` զիջելով միայն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին և լիտվական «Շյաուլյայի» հարձակվող Ռիմկևիչուսին:

Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը դարձել է 17 գոլի հեղինակ, բայց քանի որ Ուկրաինայի առաջնության գործակիցը 1,5 է, Մխիթարյանն իր հաշվարկում ունի 25,5 միավոր: Ռիմկևիչուսը դարձել է 35 գոլի հեղինակ և ունի 35 միավոր: Չնայած Մեսին խփել է 19 գնդակ, բայց Իսպանիայի առաջնության բարձր գործակցի շնորհիվ 38 միավորով գլխավորում է  ռմբարկուների ցուցակը:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply