Հայաստանի առաջնությունը` մեկ օրում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 27, 2012 15:20

Նոյեմբերի 30-ին Երևանի «Միկա» մարզադահլիճում  կկայանա ձյուդոյի Հայաստանի պատանիների առաջնությունը (1996 – 98 թթ ծնվածներ):

Մրցաշարը կանցնի մեկ օրում, 3 տատամիների վրա: Հանդիսավոր բացումը կսկսվի ժամը 18-ին, որից հետո տեղի կունենան եզրափակիչ հանդիպումները:

Առաջնության արդյունքով կձևավորվի Հայաստանի  հավաքականը, որը կնախապատրաստվի 2013-ի պատանիների աշխարհի առաջնությանը։
Այն 2014-ն կայանալիք պատանիների 2-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային միակ մրցաշարն է:

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply