975 երիտասարդ ընտանիք արդեն բնակարան է ձեռք բերել. Արսեն Քարամյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 27, 2012 16:21

Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի ֆինանսավորման չափը, որ կազմում է 3 մլրդ դրամ, 2013-ին կմնա նույնը, իսկ արդեն 2014-ին մինչև մեկ միլիարդով կավելանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Արսեն Քարամյանը:

Վերջինս նշեց, որ 2010 թ. հունվարի 23-ին մեկնարկած ծրագրով 975 երիտասարդ ընտանիք արդեն բնակարան է ձեռք բերել, իսկ վարկավորումը կազմել է 7 մլրդ 320 մլն դրամ:

“Վարկերի 55 տոկոսը հատկացվել է Երևանում, 45 տոկոսը` մարզերում: Նախնական մտահոգությունը, թե երիտասարդները կկենտրոնանան մայրաքաղաքում, չհիմնավորվեց: Դրան նպաստեց նաև սուբսիդավորվող տոկոսադրույքի չափը` մայրաքաղաքի 2 տոկոսի փոխարեն մարզերում այն ակզմում է 4 տոկոս”,- ասաց Արսեն Քարամյանը:

Փոխնախարարի խոսքով  մարզերում օգտվողների ակտիվությունը պայմանավորված է վարկային սուբսիդավորման ներդրմամբ: Նա նաև տեղեկացրեց, որ երիտասարդների համար սահմանված տարիքային շեմը, այն է` մինչև տարեկանմինչև 30 տարեկան, չի փոխվի:

“Տարիքային շեմը բարձրացնելու մասին խոսակցությունները պոպուլսիտական են և այդպիսի բան անելը նպատակահարմար չէ: Ծրագրից կարող են օգտվել հանրագումարային 60 տարեկանի շեմը չանցնող զույգերը”,-վստահեցրեց փոխնապարարը:

Ըստ Քարամյանի` այս ծրագիրը միտված է աջակցություն տրամադրել նրանց, ովքեր պակաս վճարունակ են:

Արսեն Քարամյանը տեղեկացրեց նաև, որ դեկտեբերի 5-ից մեկնարկում է ՏՏ, հեռահաղորդակցության և բանկային ոլորտի երիտասարդ մասնագետների համար նոր համալիրի կառուցումը.”Այն կլինի Ավանում և կունենա 410 բնակարան”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1821 անգամ:
Print Friendly

Leave a Reply