«Շիրակ կենտրոնի» բարեգործական այցը «Անի» մանկուց հաշմադամ երեխաների կենտրոն (video)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 27, 2012 13:07«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ շարունակում է Գյումրիում իրականացնել բարեգործական ծրագիր: Բարեգործական երկարատև այդ ծրագրի շրջանակներում արդեն մի քանի ամիս է անօթևան հարյուրավոր ընտանիքներին և երեխաներին, ինչպես նաև նախորդ ամիս Գյումրու ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին և աշխատակազմին, Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին և աշխատակիցներին, իսկ նախորդ օրը Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների կենտրոնին տրամադրվեց հագուստներ և հիգիենիկ պարագաներ:
Գյումրու «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների կենտրոնում «Շիրակ կենտրոնի» կողմից իրականացրած ակցիայի մասին պատմող տեսանյութը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:






Facebook
Tweet This
Email This Post
