Երևանում վրաերթի երկու դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 12:16

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.30-ին, «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ա. Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
Նոյեմբերի 27-ին, ժամը 00.05, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել տարեց մի կին և հայտնել,  որ  վնասվածքն ստացել է նոյեմբերի 26-ին, ժամը 23.30-ին, Կ. Ուլնեցու և Պ. Սևակի փողոցնների խաչմերուկում, անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ երկու դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply