Օդանավակայանում խմած քաղաքացին վիճել է սահմանապահ գոտու ծառայողների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 12:11

Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ Երևան-Շարմ-Էլ-Շեյխ  չվերթի ուղևորներից մեկը` 1969 թ. ծնված Նվեր Մ.-ն, ուղևորների հաշվառումն անցնելուց հետո, սահմանապահ գոտում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում անհիմն վիճաբանել է սահմանապահ գոտու  ծառայողների հետ` նրանցից պահանջելով իր ուղեբեռի կտրոնը, այնուհետև ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` մոտ 5-7 րոպե հայհոյել է նրանց:
Նվեր Մ.-ն  բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանությունից հաղորդում են, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժանմունք:

Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply