Հայհոյանքի ավելցո՞ւկ, թե՞ խոսքի ազատության պակաս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 17, 2010 14:48

Վիկտոր Դալլաքյան «Հայհոյանքի ավելցուկը թերևս գերադասելի է խոսքի ազատության պակասից: Եթե կան լրատվամիջոցներ, որոնք հանիրավի զբաղվում են հայհոյանքներով, զրպարտություններով, դա չպետք է հիմք հանդիսանա խոսքի ազատությունը սահմանափակելու համար», – այսօր հայտարարեց անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննակվող «ՀՀ քաղաքացիական օրեսգրքում փոփոխություններ և լրացումներ կառտարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդարական նախաձեռնությանը: Պատգամավորը ասաց, որ քննարկվող նախաձեռնության մեջ վտանգ է տեսնում, ուստի՝ դեմ է քվեարկելու: « Ես կարծում եմ, որ այս նախագիծը կարող է դառնալ իշխանությունների համար մահակ` անցանկալի լրատվամիջոցները փակելու: Ես նման վտանգ տեսնում եմ: Այս օրենսդրական նախաձեռնության արդյունքում թերևս կարող է ստեղծվել հնարավորություն, որպեսզի իշխանությունները վերահսկողության տակ վերցնեն ԶԼՄ-ները՝ հատկապես տպագիր մամուլը, որովհետև էլեկտրոնային մամուլը կամ հեռուստատեսությունն ու ռադիոն արդեն գտնվում են ՀՀ իշխանությունների վերահսկողության տակ»,-ասաց Դալլաքյանը:

ՀՀ կառավարության և գլխադասային ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած այս նախաձեռնությամբ ԶԼՄ-ներում տեղ գտած զրպարտություն և վիրավորանք պարունակող հրապարակումների համար սահմանված պատասխանատվությունը քրեական դատավարության ոլորտից տեղափոխվում է քաղաքացիական դատավարության ոլորտ:

Նախաձեռնությամբ նաև սահմանվում է, որ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply