Հարյուր դոլար է գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 12:04

Նոյեմբերի 26-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արգավանդ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Պ.-ին:
Պարզվել է, որ նա եղել է 1951 թ. ծնված  Վազգեն Պ.-ի նախկին վարորդը և օգոստոսի 9-ին գտնվելով վերջինիս ամառանոցում` նրա անդրավարտիքի գրպանից գողացել է 100 դոլար:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 728 անգամ:
Print Friendly

Leave a Reply