Երևանում թունավորման երկու դեպք է գրանցվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 27, 2012 11:23

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.42-ին քիմիական նյութից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Գրիբոյեդովի 48 տան բնակիչ` 1944 թ. ծնված Բունիաթ Բալաբեկյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Նույն օրը, ժամը 18.42-ին սննդային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Բաբաջանյան 59 շենքի 16-րդ բնակարանի բնակիչ` 1987 թ. ծնված Վեներա Եղիազարյանը:

Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 658 անգամ:
Print Friendly

Leave a Reply