Չերքեզների ցեղասպանության փոխարեն պետք է Հայոց ցեղասպանությունը ճանաչել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 10:47

Վրաց քաղաքական գործիչ և Իրակլի 2-րդի հասարակական կազմակերպության նախագահ Արչիլ Շկոիդզեն կարծում է, որ Վրաստարանի խորհրդարանը պետք է չեղյալ հայտարարի չերքեզների ցեղասպանության ճանաչումը և ընդունի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին գրում է «Timeturk»-ը:

«Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և շատ այլ երկրների կողմից, իսկ որոշ երկրներում էլ ցեղասպանության ժխտման համար պատիժ է սահմանվում: Ցանկանում եմ, որպեսզի Վրաստանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա անհրաժեշտ է, որպեսզի արդարություն հաստատվի: Ցեղասպանությունը աշխարհի կեսը ճանաչել է: Վրաստանում էլ 300 հազար հայ է ապրում, որոնց պապերը ցեղասպանության զոհն են դարձել»,-նշել է Արչիլ Շկոիդզեն:

Չերքեզների ցեղասպանության ճանաչման որոշման մասին էլ Շկոիդզեն ասել է. «Ինչպես ամեն մի լուրջ որոշում մեր երկրում, այս որոշումը ևս ընդունվել է մեկ կամ երկու մարդու ակնթարթային ցանկությամբ, առանց գիտական ուսումնասիրության: Թող հետ վերցնեն չերքեզների ցեղասպանության ճանաչման որոշումը և ճանաչեն Հայոց ցեղասպանությունը»:

Դիտվել է 695 անգամ:
Print Friendly

Leave a Reply