Էրդողանը Մադրիդում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 10:37

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան յոթ նախարարների հետ պաշտոնական այցով Մադրիդ է մեկնել, որտեղ այսօր մասնակցելու է Թուրքիայի և Իսպանիայի միջկառավարական մակարդակի համագործակցության չորրորդ նստաշրջանին:

Վարչապետ Էրդողանը Իսպանիայի նոր վարչապետ Մարիանո Ռախոյի հետ առաջին անգամ է նման գագաթաժողովում հանդիպում: Նախատեսվում է քննարկել տնտեսական ճգնաժամի պայմաններում իսպանացի գործարարների`Թուրքիայում ներդրումներ կատարելու հնարավորությունը:

«Anadolu» գործակալությունը գրում է, որ այցի ժամանակ Էրդողանը հանդիպելու է նաև ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունում հանդես եկող թուրք նշանավոր ֆուտբոլիստներ Մեսուտ Օզիլի, Էմրե Բելյոզօլուի և Արդա Թուրանի հետ:

Դիտվել է 573 անգամ:
Print Friendly

Leave a Reply