Կաթով լոգանք` հասարակական վայրերում. Բրիտանիայի ուսանողության նոր զբաղմունքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 10:14

Բրիտանացի ուսանողները նոր զբաղմունք են գտել. հասարակական վայրերում գլխներին  կաթ են լցնում ու  լուսա-տեսանկարահանվում, ապա տեղադրում YouTube-ում:

Առաջին տեսահոլովակը մեկ շաբաթում դիտել է 30 հազար օգտատեր ու հիացական մեկնաբանություներ արել:

Գաղափարի հեղինակները Նյուքասլի ուսանողներն են: Նրանք ասում են, որ խոհանոցային հավաքույթների ժամանակ է նման գաղափար առաջացել: Երիտասարդներն այդպիսով ցանկացել են զվարճացնել իրենց ընկերներին, սակայն մտքներով իսկ չի անցել, որ “կաթնային լոգանքները”  այդքան շատ կողմնակիցներ կունենան:

Տեսանյութերը ոչ միայն բազմաթիվ դիտումներ են ունեցել, այլև  նմանակման ալիքի պատճառ դարձել: Նույնն իսկույն Օքսֆորդի, Նոթինգհեմի ու Էդինբուրգի ուսանողներն են կրկնել:

Մեկնաբանությունները խիստ տարբեր են, հիացական ու քննադատական: Ուսանողներն ասում են, որ չէին ցանկանա` դա տարաձայնությունների առիթ դառնար, հետո էլ խոստովանել են, որ իրենց տներում ամեն ինչից թթված կաթի հոտ է գալիս:

Դիտվել է 1360 անգամ:
Print Friendly

Leave a Reply