Անգլիայի խորհրդարանի ամբիոնից առաջին անգամ գլխաշորով աղջիկ է խոսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 10:27

Ծագումով պակիստանցի Սյումեյե Քերիմը Անգլիայի խորհրդարանում պատմության մեջ ամբիոնից ելույթ ունեցած գլխաշորով առաջին երիտասարդ աղջիկը դարձավ:

Ամեն տարի Անգլիայում կազմակերպվում է «Երիտասարդական խորհրդարանի» համաժողով, որտեղ այս տարի ելույթները տարբերվում էին անցած տարիներից: 16-ամյա Սյումեյե Քերիմի ելույթի ժամանակ ուշադրություն է գրավել նրա`գլխաշորով լինելու հանգամանքը: Անգլիայում, որտեղ կին առաջին  անգամ պատգամավոր է ընտրվել 1918 թվականին, իսկ վարչապետի պաշտոն է ստացել 1979-ին, երիտասարդ աղջիկը դարձավ գլխաշոր կրող առաջին մուսուլման կինը, ով խոսեց այն ամբիոնից, որտեղից Անգլիայի պատգամավորները դիմում են խորհրդարանին:

Թուրքական «Haberler»-ը հաղորդում է, որ Քերիմը, ընդգծելով, որ Անգլիայում գլխաշորով մուսուլման շատ կանայք են ապրում, ասել է. «Ես հույս ունեմ, որ անգլիական խորհրդարանում ապագայում գլխաշորով կանանց ավելի շատ կտեսնենք, դա հրաշալի կլինի»:

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply