Cadbury ընկերությունը ստեղծել է չհալվող շոկոլադ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 10:01

Հրուշակեղենի բրիտանական “Քեդբերի” ընկերությունը կատարելագործել է «Dairy milk» արտադրատեսակը, որը չի հալվում անգամ  40 աստիճանի դեպքում ու 3 ժամ պահպանում  է հատկությունները:

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ այն ստեղծվել է շոգ կլիմայական պայմաններով երկրների համար: Ընկերությունը մշակել է  շաքարն ավելի մանր մասնիկների վերածող  միջոց, ինչի շնորհիվ շոկոլադը չի հալվում բարձր ջերմաստիճանի պայմաններում:

Նոր բաղադրատոմսը խիստ գաղտնի է պահվում:

Իսկ  պրոֆեսիոնալ հրուշակագործները նշում են, որ նորույթն այնքան էլ հաճելի համ չի ունենա.”Անկասկած է, որ նոր որակը կազդի համի վրա: Չէ որ, երբ շոկոլադը հալչում է բերանում, դա մեծ բավականություն է: Իսկ նոր շոկոլադը  կհալվի 3 ժամում… Դրանից իհարկե  հաճույք չկա”:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply