Ադրբեջանցի բանակայինները չունեն բավարար ուտելիք և ձմեռային հագուստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 17, 2010 14:07

«Ամենաարդիական ռազմական տեխնիկա հայթայթելու համար ծախսված վիթխարի գումարները չեն ստեղծել արդյունավետ եւ մարտունակ բանակ Ադրբեջանում: Ընդհակառակը` զինված ուժերում կարգապահությունը տակավին թույլ է, բարոյական վիճակը` ցածր, իսկ բռնությունները` համատարած: Շարքային զինվորները չունեն բավարար ուտելիք, վառելանյութ, ձմեռային համազգեստ եւ այլն:»,- ասված է «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած Ադրբեջանի զինված ուժերի վիճակի վերաբերյալ զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը նավթի եւ գազի արտահանումից ստացած իր եկամտի բավականին մեծ մասը տարիներ շարունակ  ուղղում է պաշտպանության բյուջեին: Այս միտումն ավելացել է սկսած 2003թ. , երբ  Իլհամ Ալիեւը հորից հետո եկավ իշխանության: Սակայն զեկույցի համաձայն,  այդ գումարի մեծ մասը յուրացվել է:

Ըստ զեկուցեղների՝ ոչ պակաս խնդիրներ են հարուցել ադրբեջանական  բանակում տեղ գտած բռնությունները, կարգապահության եւ արհեստավարժության անմխիթար վիճակը: 2008թ. աշնանը մեծ աղմուկ ծագեց, այն բանից հետո, երբ YouTube-ում տեղադրված երկու տեսահոլովակներ պատկերում էին, թե ինչպես սերժանտները ծեծում էին ավելի երիտասարդ զինծառայողներին:

Զեկուցողները նշում են, որ 2006թ.  դեկտեմբերից մինչ այժմ ադրբեջանական բանակում  բռնության առնվազն 5 մահացու դեպք է լուսաբանվել զանգվածային լրատվամիջոցներում: 2010թ. հունվարին տեղի է ունեցած վերջին հաշվեհարդարի ժամանակ երկու շարքայիններ, տարածված տեղեկության համաձայն, զենքով սպանել են չորս սպաների, ապաեւ` միմյանց: «Մինչդեռ Պաշտոնաթող եւ պահեստային սպաների կազմակերպության նախագահ Յաշար Ջավարլիի պնդմամբ` 2003թ.-ից մինչեւ 2008թ. նոյեմբեր մահացած 40 զինծառայողների մեծամասնությունը իր մահկանացուն կնքել է կամ վատ վերաբերմունքի պատճառով, կամ էլ ինքնասպան է եղել»:

Դիտվել է 1137 անգամ:
Print Friendly

Leave a Reply