Ֆրանսիայում բացվելու է մզկիթ համասեռականների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 9:48

Համասեռականների առաջին մզկիթի բացումը նախատեսված է նոյեմբերի 30-ին: Այդ մզկիթում կարող են աղոթք անել նաև կանայք:

Մզկիթի ստեղծման  նախաձեռնության հեղինակը 35-ամյա Մուհամեդ Լյուդովիկ Լյութվի Զահեդն է: Նա ինքն էլ համասեռական է ու բազմիցս է բախվել խտրականության դրսևորումների: Նրա խոսքով, համասեռականները ներկայում չեն   կարող  մզկիթում հանգիստ լինել, քանի որ մշտապես  ու ամենուր ենթարկվում են խոսքի ու ֆիզիկական գրոհների: Մզկիթը նրանց համար է, ովքեր իրենց սեռական կողմնորոշման պատճառով զուրկ են աղոք անելու հնարավորությունից:

Սեփական շենք չունենալու պատճառով  կազմակերպիչը որոշել է այդ նպատակի համար օգտագործել Փարիզում գնվող բուդդայական ժամատան սրահը:

Բացի համասեռականներից, այս մզկիթում ազատ կարող են աղոթք անել նաև կանայք, որոնց, ի դեպ, սովորական մզկիթներում տեղ է հատկացվում միայն հետևի շարքերում: Մզկիթ կարող են այցելել նաև այլ դավանանքի ներկայացուցիչները:

 

Դիտվել է 1155 անգամ:
Print Friendly

Leave a Reply