Նորվեգիայի ոստիկանությունը հրեաներից ներողություն է խնդրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 9:30

Նորվեգիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ներողություն է խնդրում Հոլոքոստի տարիներին նացիստների հետ համագործակցելու համար,  երբ օգնել է  ձերբակալել, սպանել ու աքսորել 700 հրայի: Այն ժամանակ նացիստները օկուպացրել էին Նորվեգիան, և այս օրերին նշվում է առաջին հրեաներին  Նորվեգիայից Օսվենցիմ աքսորելու 70-ամյա տարելիցը:

1942-ին փախստականների  հոսքի հաշվին Նորվեգիայի հրեական բնակչության  թիվն աճեց 1 700-ից 2100: Քվիսլինգի վարչակարգը 772 հրեայի աքսորեց, որոնցից միայն 32-ը կենդանի մնացին: Մեկուկես հազար հրեա փրկվեց` փախչելով  կամ էլ թաքնվելով Շվեդիայում:

Դիտվել է 1238 անգամ:
Print Friendly

Leave a Reply