Եվրատեսիլի տոմսերը սպառվել են 20 րոպեում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 8:55

Երաժշտական մրցույթի  2013-ին կայանալիք ավարտական համերգի տոմսերը սպառվել են երեկ վաճառքի մեկնարկից 20 րոպե անց:

Ցանկացողները կարողացել են ձեռք բերել ավարտական 9 շոուների տոմսեր, այդ թվում` կիսաեզրափակչի ու եզրափակիչ համերգի փորձերինը: Տոմսերը սպառվել են վաճառքի հանվելուց ուղիղ 22 րոպե անց:

Համերգի նախընտրական փուլը տեղի կունենա 2013-ի մայիսի  14,16 և 18-ին, շվեդական Մալմյո քաղաքում: Շվեդիան արդեն 5-րդ անգամ է մրցույթ անցկացնում: Այս տարի հաղթող էր ճանաչվել Լորինը` “Էյֆորիա” երգով: Նա “Եվրատեսիլ 2012”-ում  ներկայացնում էր Շվեդիան:

Դիտվել է 1183 անգամ:
Print Friendly

Leave a Reply