Մահացել է Բոլիվիայի նախկին նախագահը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 27, 2012 8:20

Խուան Պերեդան մահացել  է թոքերի քաղցկեղից, Սանտա Կրուս քաղաքում: Նա 81 տարեկան էր:

Պերեդան 1978-ին երկիրը ղեկավարել է ընդամենը 3 ամիս: Մահից առաջ  2 տարի վերականգնողական թերապիա էր անցնում տեղի նարկոլոգիական կենտրոնում:

Խուան Պերեդան նախահագ է դարձել 1978-ին, սակայն ընտրությունների արդյունքները չեղյալ են համարել կեղծարարությունների պատճառով: Ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելուց երկու օր անց Պերեդան պետական հեղաշրջում է կազմակերպել ու տապալել գեներալ Ուգո Բանսերին: 3 ամիս անց Պերեդային իշխանությունից հեռացրեց գեներալ Դավիթ Պադիլյան:

2010-ին Պերեդան  քրեական պատասխանատվության ենթարկվեց թմրանյութեր պահելու  ու հասարակական վայրում անպատշաճ վարքի համար:

Դիտվել է 1366 անգամ:
Print Friendly

Leave a Reply