Կենտրոնի ոստիկանապետին պաշտոնանկ արեցին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 26, 2012 20:19

Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետին: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գնդապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկել կադրերի ռեզերվ:

Ոստիկանապետի մեկ այլ հրամանով Կենտրոնականի բաժնի պետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր ԿՀԴՊ ԳՎ (6-րդ) վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply