Թուրքիայի և Անթալիայի օդը այժմ վաճառվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 17:53

Հալիմ Կարսլըն, որը տարիներ շարունակ տուրիզմի բնագավառում է աշխատում, արտասահմանի տարբեր երկրներում տեսել է, թե ինչպես մարդիկ վաճառում են իրենց օդը: Այդ պատճառով էլ նա որոշել է նույնը կիրառել նաև Թուրքիայում և կոնսերվացնել երկրի օդը: Նա արդեն ձեռք է բերել ապրանքի վաճառման իրավունքը:
«Առաջին անգամ մեկ տարի առաջ ենք պատրաստել նմուշները, որոնց անվանել ենք «Թուրքիայի օդ» և «Անթալիայի օդ»: Դրանք հնարավոր է տեսնել Տուրիզմի և մշակույթի նախարարությանը պատկանող 56 թանգարանում և տեսարժան վայրում: Օդը կոնսերվացրել ենք 65×46 մմ շառավիղ ունեցող տարաներում: Դրանք վաճառվում են հետևյալ նշանաբանի ներքո`Աշխարհի օդը ինչ ուզում է լինի, Թուրքիայի օդը թող լավը լինի»,-նշել է Կարսլըն:
«Anadolu» գործակալությունը գրում է, որ օդի 78 տոկոսը ազոտ է, 21-ը`թթվածին, իսկ 1 տոկոսը ածխաթթու գազ: Այն վաճառվում է 16 լիրայով և ամենաշատը գնվում արաբ զբոսաշրջիկների կողմից:
Նշենք, որ Հայաստանում ևս վաղուց արդեն կա այս երևույթը:

Դիտվել է 1009 անգամ:
Print Friendly

Leave a Reply