ԱՄՆ-ն սառը պատերազմի ամենաթեժ պահին պլանավորել էր պայթեցնել Լուսինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 16:59

NASA-ի գաղտնի նախագծերից մեկն էլ մշակվում էր Լուսինը պայթեցնելու նպատակով, որը պետք է սարսափեցներ ԽՍՀՄ-ին:

“А119” նախագիծը, որը հայտնի է նաև “Լուսին կատարվող հետազոտական թռիչքի հնարավորության ուսումնասիրություն” անվամբ, դիտարկում էր Լուսին հրթիռ ուղարկելու հնարավորությունը, որով ոչ մեծ միջուկային սարքավորում պետք է տեղափոխվեր: Ամերիկացի գիտնականների մտահղացմամբ, այն պետք է հանգեցներ Երկրի արբանյակի պայթյունին: Լուսինը պայթեցնելու օպերացիան պետք  է ահ ու սարսափ  տարածեր ԽՍՀՄ-ում:

Այն պետք է իրականացվեր 1959-ին, սակայն ԱՄՆ-ն ի վերջո, հրաժարվեց այդ գաղափարից: Դուցե ողջ մարդկությանը վտանգելու սպառնալիքը նրան հետ կանգնեցրեց :

ՆԱՍԱ-ի գաղտնիքների մասին դեռևս 2000-ին պատմեց գործակալության նախկին տնօրեն Լեոնարդ Ռայֆելը, սակայն, երկրի իշխանությունները երկար ժամանակ  էին  լռություն պահպանում դրա մասին:

Դիտվել է 1379 անգամ:
Print Friendly

Leave a Reply