Գողություն «Արդշինինվեստբանկի» Ախուրյանի մասնաճյուղի բանկոմատից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 26, 2012 16:47

Նոյեմբերի 26-ին, ժամը 11.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ախուրյանի մասնաճյուղի կառավարիչը և հայտնել, որ նոյեմբերի 23-ի ժամը 18.00-ից մինչև նոյեմբերի 26-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նշված բանկին պատկանող, Ախուրյան գյուղում գտնվող բանկոմատի սենյակի դուռը բացելով և բանկոմատը վնասելով` գողացել են 1.854.000 դրամ:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply