Իրանը մոտ ժամանակներս անցկացնելու է ավելի լայնամասշտաբ զորավարժություններ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 16:39

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` նոյեմբերի 28-ին Իրանում նշվող ռազմածովային ուժերի օրվա կապակցությամբ տեղի է ունենալու «Սինայ 7» հրթիռակիրների նավատորմիղի շնորհանդեսը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:
Վերջինիս խոսքերով՝ մոտ ժամանակներս Իրանի ռազմածովային ուժերն անցկացնելու են զորավարժություններ, որոնք լինելու են ավելի լայնամասշտաբ, քան ոչ վաղ անցյալում անցկացված «Վելայաթ 4» զորավարժությունները: Ծովակալի խոսքերով՝ երկրի գլխավոր շտաբը դեռ չի հայտարարել այդ զորավարժությունների անցկացման ստույգ վայրի ու ժամկետի մասին:
Սայարին հավելել է, որ Իրանի ռազմածովային ուժերը վերահսկում են Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում բոլոր օտար նավերի տեղաշարժը: Նա ընդգծել է, որ ցայժմ չի գրանցվել չարտոնյալ ձևով երկրի տարածքային ջրեր մուտք գործելու որևէ դեպք:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply