200 երկրների ներկայացուցիչներ Քաթարում քննարկելու են գլոբալ տաքացման խնդիրները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 16:33

Այսօր Քաթարի մայրաքաղաքում իր աշխատանքն է սկսել ՄԱԿ-ի կլիմայական համաժողովը, որտեղ բանակցությունների համար հավաքվել են 200 երկրների ներկայացուցիչներ: Քննարկվող հարցերից առաջնահերթ է աղքատ երկրներին օգնություն հասցնելու հարցը:

Այդ երկրները  մոտ 30 մլրդ դոլար են հատկացրել պարտքերին ու դրամաշնորհներին, որոնց նկատմամբ պարտավորություններն ավարտվում են 2012-ին: Սակայն, Կանաչ կլիմայական հիմնադրամը, որը ստեղծվել է աղքատ երկրներին ամեն տարի  100 մլրդ դոլար փոխանցելու համար, դեռևս իր աշխատանքը չի սկսել: Օգնություն է ցուցաբերվելու նաև կղզի-պետություններին, որոնք կարող են անհետանալ ծովի մակարդակի բարձրացման հետևանքով:

Դիտվել է 1102 անգամ:
Print Friendly

Leave a Reply