Չեմպիոնները հայտնի են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 26, 2012 16:07

Վանաձորի մարզապալատում անցկացվեց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը: Մրցագորգ էին դուրս եկել 100-ից ավելի մարզիկներ: Առաջնությանը մասնակցելեու իրավունքից ազատված էին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիրներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը, մեր տիտոսակիր ըմբիշ նաև Ռոման Ամոյանը:

Չեմպիոններ դարձան Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ), Վաչագան Եղիազարյանը (120 կգ):

Առաջնության արդյունքով համալրվեց Հայաստանի հավաքականը, որը դեկտեմբերի 12-ից  Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական հավաք:

 

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply