Տանտերերն ուժեղ էին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 26, 2012 15:33
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 31-րդ տուրի երեք հանդիպումներում տանտերերն ուժեղ էին: Ուշագրավ է, որ չեմպիոնության համար պայքարող «Միկան» աղնուսակը եզրափակող «Արարատին» դժվարությամբ հաղթեց: Հյուրերը միակ գնդակն իրենց դարպասը բաց թողեցին խաղավարտից վայրկյաններ առաջ:
Տեխնիկակակն արդյունքներ
«Փյունիկ»-«Իմպուլս»` 3:2 (1:2)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Տիգրան Հովսեփյան
Գոլերը՝ Կամո Հովհաննիսյան, 32, Վիուլեն Այվազյան, 57, Դավիթ Մանոյան, 82 («Փյունիկ»), Արտակ Խաչատրյան, 38, Նորայր Գյոզալյան, 40, 11մ («Իմպուլս»)
«Շիրակ»-«Ուլիս»` 2:0 (1:0)
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Դավիթ Հակոբյան, 39, Մկրտիչ Նալբանդյան, 78
«Միկա»-«Արարատ»` 1:0 (0:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան
Գոլը՝ Սեմյոն Մուրադյան, 90
| Թիմեր | Խ | Մ |
|---|---|---|
| Շիրակ | 31 | 68 |
| Միկա | 31 | 63 |
| Իմպուլս | 31 | 48 |
| Գանձասար | 31 | 47 |
| Փյունիկ | 31 | 45 |
| Ուլիս | 31 | 32 |
| Բանանց | 31 | 23 |
| Արարատ | 31 | 21 |






Facebook
Tweet This
Email This Post
