Ադրբեջանի պատվիրակությունը Երևան կժամանի այսօր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 26, 2012 15:20

Նոյեմբերի 28-ին Երևանի մարզահամերգային համալիրում կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Կմասնակցեն 68 երկրի բռնցքամարտիկներ:Այսօր Վրաստանից հատուկ չվերթով Երևան է ժամանելու Ադրբեջանի պատվիրակությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: «Ադրբեջանի թիմը մեկուսացված է լինելու աշխարհի առաջնության մյուս մասնակիցներից: Նույնիսկ առանձնացված է նրանց սնունդը, շփումը, բնակության և մարզումների վայրը: Դա իրենց պահանջն է: Նույնիսկ նրանց հետ շփումը անհնարին կլինի: Իրենց թիմի կազմի հետ բացի բռնցքամարտիկներից կան նաև բժիշկներ, հոգեբաններ և մարզիչներ: Ընդհանուր թիմը 12 հոգի է»,-ասաց նա:

Հայաստանից աշխարհի առաջնությանը կմասնակցի 10 բռնցքամարտիկ` 10 քաշային կարգերում:

« Խնդիր է դրված, որ մերոնք ամենաքիչը մեկ ոսկե մեդալ և մի քանի արծաթե, բրոնզե մեդալներ նվաճեն»,-պարզաբանեց Գաբրիելյանը:

Աշխարհի առաջնության առաջին հանդիպումները կկայանան նոյեմբերի 29-ից, իսկ կավարտվեն դեկտեմբերի 7-ին: Ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը կկատարվի նոյեմբերի 28-ին ժամը 18-ին:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply