«Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են անում նախագահական նստավայրի մոտ (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2012 13:33

«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ` պահանջելու մոտ մեկ տարվա աշխատավարձը: Նրանք «Նաիրիտից» երթ են արել դեպի Բաղրամյան պողոտա, ոտքով կտրել են Արշակունյաց եւ Գրիգոր Լուսավորիչ պողոտաները, Պռոշյան փողոցն ու հասել նստավայրի մոտ: «Նաիրիտի» աշխատակիցները, իրենց խոսքով, շուրջ 11 ամիս աշխատավարձ չեն ստացել եւ միայն նախագահ Սերժ Սարգսյանից են ակնկալում գործարանի խնդիրների լուծումը:

Նախագահի նստավայրից բանվոներին հայտնել են, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ եւ չի կարող ընդունել աշխատակիցներին, սակայն խոստացել են միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես նամակների բաժնի աշխատակիցը խոստացել է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ «Նաիրիտի» բանվորները կստանան 3 ամսվա աշխատավարձը, մինչդեռ հավաքվածները պահանջում են առնվազն կես տարվա գումար: Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply