Երեկ Երևանում 2 մարդու են վրաերթի ենթարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 26, 2012 13:00
Նոյեմբերի 25-ին, ժամը 11.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 25-ին, ժամը 23.00-ին, «Յագուար» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Սամանդ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նոյեմբերի 25-ին, ժամը 23.20-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 35-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր 3 դեպքերի առնչությամբ էլ կատարվում է քննություն:
Դիտվել է 703 անգամ:





Facebook
Tweet This