Այրվել է անասնակեր, ավտոտնակ և 2 ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 26, 2012 12:39
Նոյեմբերի 24-ին, ժամը 02.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Քարաբերդ գյուղի վերջնամասում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.34-ին, մարվել՝ 06.24-ին:
Ս. Սարգսյանին պատկանող կիսաքանդ շինությունում այրվել է մոտ 1400 հակ կուտակված անասնակեր:
Նույն օրը, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.36-ին, մարվել՝ 04.19-ին:
Այրվել է Տ. Շաբոյանին պատկանող 800 հակ պահեստավորված անասնակեր:
Նույն օրը, ժամը 16.49-ին Լոռու մարզում` Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ փողոցի մոտ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.57-ին, մարվել` ժ.17:03-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Խաչատրյանին պատկանող «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 33 SV 496 պ/հ ավտոմեքենայի սրահը:
Նոյեմբերի 26-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռոստոմի 103 տան մոտ` ավտոտնակում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.00-ին, մարվել՝ 02.22-ին:
Այրվել են տնտեսական իրեր և կահույք` 20 քմ մակերեսով:
Նոյեմբերի 26-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան 51/16 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.22-ին, մարվել` 08.28-ին:
Ամբողջությամբ այրվել է «Սամանդ» մակնիշի Լ 5559 պ/հ ավտոմեքենայի (վարորդ` 1968 թ. ծնված Ս. Ռաֆայելյան) սրահը, երկու անվադողերը և շարժիչի հատվածը:






Facebook
Tweet This
Email This Post
