Հայաստանը միացել է Google-ի «Սկսիր գործել» ակցիային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 26, 2012 11:14

Հայաստանի Google Developer Group-ը միացել է  Google- կազմակերպած «Սկսիր գործել» ակցիային, որը նվիրված է ազատ համացանցի պաշտպանությանը:  «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Google Developer Group-ի համակարգող Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ հայաստանյան խումբը միացել է մյուս Google Developer Group-ներին և ուղարկել է ազատ համացանց ունենալու մասին հայալեզու հոլովակ, որը առայժ չի հրապարակվել:

«Մոտ երկու ամիս առաջ մենք ուղարկեցինք հայալեզու հոլովակը, որը վկայում է, որ Հայաստանը նույնպես “Take action” («Սկսիր գործել») ակցիայի գաղափարակիցն է: Այս ակցիայի հոլովակում յուրաքանչյուր ոք իր լեզվով ասում է, որ պետք է աշխարհում լինի ազատ համացանց: Այդ հոլովակը դեռ ամբողջական չէ և այնտեղ չկան շատ երկրների «խոսքը», այդ թվում` Հայաստանի հոլովակը»,-ներկայացրերց Վարդան Գրիգորյանը և հավելեց, որ տեսահոլովակի հիմնական իմաստը այն է, որ յուրաքանչյուրն իր լեզվով միանա կոչին:

«Կարծում եմ, որ համացանցն առանց սահմանների պետք է հասանելի լինի ամբողջ աշխարհին: Իսկ այն, որ դեկտեմբերին կայանալիք միջոցառումների ժամանակ քննարկումներ են լինելու ինտերնետում գրաքննություն մտցնելու մասին, չնայած որ երևույթը ամեն դեպքում սահմանափակում է խոսքի ազատությունը, այնուամենայնիվ, որոշակիորեն կհղկի տեղադրվող նյութերի բովանդակությունը »,-նշեց Հայաստանի Google Developer Group-ի համակարգողը:

Google ընկերությունը համացանցում գրաքննության դեմ ուղղված ստորագրահավաք է սկսել: “Take action” խորագրով էլեկտրոնային հանրագիրը ցանցում զետեղել է նոյեմբերի 20-ին:

Դիտվել է 696 անգամ:
Print Friendly

Leave a Reply