Էրդողանը քննադատել է «Հրաշալի դար» թուրքական հայտնի սերիալը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 26, 2012 10:32
Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քյութահիայում «Zafer» օդանավակայանի բացման արարողությանը իր ելույթի ժամանակ քննադատել է Թուրքիայում և նրա սահմաներից դուրս մեծ ճանաչում վայելող «Հրաշալի դար» սերիալը: «Մեր նախնիներին սերիալում ցուցադրածի պես են ճանաչում: Մենք այդպիսի նախնիներ չունենք: Մենք այդպիսի Կանունի, այդպիսի սուլթան Սուլեյման չենք ճանաչում: Նա իր կյանքի 30 տարին ձիու վրա է անցկացրել, այլ ոչ թե պալատում, ինչպես սերիալում են ցույց տալիս: Պետք է դա շատ լավ իմանանք և հասկանանք: Ես քննադատում եմ այդ սերիալի ռեժիսորներին և հեռուստաընկերության տերերին»,-Էրդողանի խոսքերն է վկայակոչում թուրքական «Zaman»–ը:
Ինչպես հաղորդում է թուրքական «Vatan»–ը`վարչապետ Էրդողանի այս քննադատական խոսքերը բացասական արձագանք են գտել «Twitter»–ում, որտեղ սերիալի երկրպագուները նշել են, որ «Էրդողանը այդքան գործերի մեջ կարողանում է սերիալ նայելու ժամանակ գտնել, նա իրենից բացի ուրիշ տիրակալի չի կարողանում ճանաչել» և նմանատիպ այլ մեկնաբանություններ:
Հաշվի առնելով, որ սերիալը բավական հայտնի է նաև Թուրքիայի սահմաններից դուրս` Էրդողանը, հավանաբար, անհանգստացած է իր նախնիների մասին ձևավորվող կարծիքի համար և ցանկանում է, որ նրանց տեսնեն միշտ պատերազմելիս և հաղթելիս:






Facebook
Tweet This
Email This Post
