Թուրք պատմաբանը PKK–ի անդամներին թաքնված հայեր է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 10:30

Թուրքական պատմագիտական ընկերության նախկին նախագահ պատմաբան Յուսուֆ Հալաչօղլուն, որը բազմիցս նշել է, թե Հայոց ցեղասպանության մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում, այժմ էլ հայտարարել է, թե իբր Թուրքիայում մոտ 20 հայկական աշիրեթ է (ցեղ) բնակվում, որոնք իրենց քուրդ են կոչում: Այս մասին է գրում «Hyetert»–ը:

Ըստ նրա տարածած հայտարարության`PKK-ի առաջնորդներից Արթին Ակոպյանը հայ է: Շեմդին Սաքըք կեղծանունով քուրդ գործիչը ինքն է հայտնել, որ իր տատը հայ է:

Հալաչօղլուն քրդական կուսակցությունից մի շարք գործիչների ևս հայ է համարում:

Առաջնորդներից 1959 թ.ծնված Սեմրե Բաքըրը, որի անունը այժմ այնքան էլ հայտնի չէ, ևս հայ է:

Բացի սրանցից հեղինակը տասնյակ հայտնի քրդերի անուններ է տալիս`նշելով, որ մեկի տատը, մյուսի պապը հայ է եղել, ինչպես նաև մեջբերում է նրանց իսկական հայկական անունները:

Հալաչօղլուն իր այս հրապարակումը, որը անկասկած նպատակ ունի վարկաբեկելու հայերին, ավարտում է հետևյալ խոսքերով`«Դեռ այս հայերին հետևող քրդերի վրա ենք զարմանում»:

 

 

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply