Թուրքիայում ամեն օր 5 կին է սպանվում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 26, 2012 10:27
Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրը`նոյեմբերի 25–ին, մի զեկույց է հրապարակել: Զեկույցում ասվում է, որ չնայած կանանց և ընտանիքների պաշտպանությանը ուղղված մի շարք համաձայնագրերին և միջոցառումներին, այնուհանդերձ կանաց նկատմամբ բռնությունը չի նվազել և այս հարցում դրական տեղաշարժեր չկան:
«Թուրքիայում դեռևս ամեն օր հինգ կին է սպանվում: Պաշտպանության խնդրանքով ոստիկանությանը և դատարանին դիմած կանանց 73 տոկոսը, ինչպես նաև ապաստարաններում գտնվող կանանց 27 տոկոսը սպանության զոհ է դառնում»,-զեկույցից մեջբերում է թուրքական «Taraf»-ը:






Facebook
Tweet This
Email This Post
